Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է Ռեալ Սոլթ Լեյքին հաղթանակ տանել
ՍՊՈՐՏMLS-ի ընթացիկ առաջնության 7-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» հյուրընկալվել է «Կոլորադո Ռեփիդզի» կողմից և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Մինչև հանդիպման 85-րդ րոպեն ՌՍԼ-ը պարտվել է նվազագույն հաշվով, բայց հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ րոպեներ անց ՌՍԼ-ի մեկ այլ ֆուտբոլիստ Բրուքս Լենոնը նաև երկրորգ գոլն է հեղինակել՝ 2:1: Այս կերպ, Մովսիսյանի թիմն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:
Յուրա Մովսիսյանը խաղացել է առանց փոխարինման, իսկ սա ֆուտբոլիստի արդեն 4-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոլթ-Լեյքը» վաստակել է 8 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



