Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է Ռեալ Սոլթ Լեյքին հաղթանակ տանել
SPORTMLS-ի ընթացիկ առաջնության 7-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» հյուրընկալվել է «Կոլորադո Ռեփիդզի» կողմից և 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել:
Մինչև հանդիպման 85-րդ րոպեն ՌՍԼ-ը պարտվել է նվազագույն հաշվով, բայց հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ րոպեներ անց ՌՍԼ-ի մեկ այլ ֆուտբոլիստ Բրուքս Լենոնը նաև երկրորգ գոլն է հեղինակել՝ 2:1: Այս կերպ, Մովսիսյանի թիմն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:
Յուրա Մովսիսյանը խաղացել է առանց փոխարինման, իսկ սա ֆուտբոլիստի արդեն 4-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալ Սոլթ-Լեյքը» վաստակել է 8 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



