Պուտինը 2016 թվականին վաստակել Է 8,86 մլն ռուբլի
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել Է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս Է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից: Այս տվյալները տեղ են գտել եկամուտների, ծախսերի եւ ունեցվածքի վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարագրում, որը հրապարակված Է Կրեմլի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պուտինի անշարժ գույքը եւ նրա ավտոպարկը մնացել են առաջվանը: Ինչպես հետեւում Է հայտարարագրից, Պուտինի սեփականությունը ներառում Է 1,5 հազար քառակուսի մետր հողատարածք, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Նրա տրամադրության տակ կա նաեւ 153,7 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակի տեղ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Այդ բոլոր օբյեկտները գտնվում են Ռուսաստանում:
Նախագահն ունի «Վոլգա» ԳԱԶ M21 երկու հազվագյուտ ավտոմեքենաներ, «Նիվա» արտաճանապարհային եւ «Սկիֆ» կցասայլ:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...



