Պուտինը 2016 թվականին վաստակել Է 8,86 մլն ռուբլի
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել Է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս Է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից: Այս տվյալները տեղ են գտել եկամուտների, ծախսերի եւ ունեցվածքի վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարագրում, որը հրապարակված Է Կրեմլի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պուտինի անշարժ գույքը եւ նրա ավտոպարկը մնացել են առաջվանը: Ինչպես հետեւում Է հայտարարագրից, Պուտինի սեփականությունը ներառում Է 1,5 հազար քառակուսի մետր հողատարածք, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Նրա տրամադրության տակ կա նաեւ 153,7 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակի տեղ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Այդ բոլոր օբյեկտները գտնվում են Ռուսաստանում:
Նախագահն ունի «Վոլգա» ԳԱԶ M21 երկու հազվագյուտ ավտոմեքենաներ, «Նիվա» արտաճանապարհային եւ «Սկիֆ» կցասայլ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



