Պուտինը 2016 թվականին վաստակել Է 8,86 մլն ռուբլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին վաստակել Է 8 մլն 858 հազար 432 ռուբլի, ինչը 33 հազար ռուբլով պակաս Է պետության ղեկավարի 2015 թվականի եկամուտից: Այս տվյալները տեղ են գտել եկամուտների, ծախսերի եւ ունեցվածքի վերաբերյալ ՌԴ նախագահի հայտարարագրում, որը հրապարակված Է Կրեմլի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պուտինի անշարժ գույքը եւ նրա ավտոպարկը մնացել են առաջվանը: Ինչպես հետեւում Է հայտարարագրից, Պուտինի սեփականությունը ներառում Է 1,5 հազար քառակուսի մետր հողատարածք, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Նրա տրամադրության տակ կա նաեւ 153,7 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակի տեղ՝ 18 քառակուսի մետր մակերեսով: Այդ բոլոր օբյեկտները գտնվում են Ռուսաստանում:
Նախագահն ունի «Վոլգա» ԳԱԶ M21 երկու հազվագյուտ ավտոմեքենաներ, «Նիվա» արտաճանապարհային եւ «Սկիֆ» կցասայլ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



