Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը ԱՄՆ-ից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված Էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի եւ Սիրիայի իր պաշտոնակիցներ Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Վալիդ Մուալեմի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:
«Այդօրինակ ագրեսիվ ակցիաները ակնհայտորեն նպատակամղված են այն բանին, որ վիժեցնեն խաղաղ գործընթացը, որը նախատեսված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված բանաձեւով եւ ենթադրում Է, որ միայն Սիրիայի ժողովուրդն Է վճռելու երկրի ճակատագիրը,-ասել Է նա:-Այդօրինակ ակցիան բացահայտորեն ուղղված Է այդ բազային հայեցակարգից հեռանալուն եւ իշխանափոխության անցնելու համար պատրվակներ գտնելուն»:
«Այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Նման բան չի լինի»,-ընդգծել Է Լավրովը:
Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը պնդում են, որ ԱՄՆ-ը պետք Է հարգի Սիրիայի ինքնիշխանությունը, նշել Է Լավրովը:
«Մենք հավաստեցինք միասնական դիրքորոշումն այն մասին, որ խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի ակտին, ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտմանը:-ասել Է Լավրովը:-Պնդում ենք, որ նրանք հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը եւ թույլ չտան ապրիլի 7-ի ակցիայի կրկնություն»:
Ինչպես ընդգծել Է Լավրովը, Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել Սիրիայի կառավարությանը երկրում խաղաղության վերականգման գործում:
«Կշարունակենք Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել խաղաղության, տնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման եւ Սիրիայի տուժած բնակչության հումանիտար սուր խնդիրների լուծման համար»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



