Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը ԱՄՆ-ից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի հրթիռահարվածն ուղղված Էր Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը եւ իշխանափոխությանը, բայց դրան հասնելու փորձերը հաջողություն չեն ունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Իրանի եւ Սիրիայի իր պաշտոնակիցներ Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Վալիդ Մուալեմի հետ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները:
«Այդօրինակ ագրեսիվ ակցիաները ակնհայտորեն նպատակամղված են այն բանին, որ վիժեցնեն խաղաղ գործընթացը, որը նախատեսված Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունված բանաձեւով եւ ենթադրում Է, որ միայն Սիրիայի ժողովուրդն Է վճռելու երկրի ճակատագիրը,-ասել Է նա:-Այդօրինակ ակցիան բացահայտորեն ուղղված Է այդ բազային հայեցակարգից հեռանալուն եւ իշխանափոխության անցնելու համար պատրվակներ գտնելուն»:
«Այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Նման բան չի լինի»,-ընդգծել Է Լավրովը:
Մոսկվան, Դամասկոսը եւ Թեհրանը պնդում են, որ ԱՄՆ-ը պետք Է հարգի Սիրիայի ինքնիշխանությունը, նշել Է Լավրովը:
«Մենք հավաստեցինք միասնական դիրքորոշումն այն մասին, որ խոսքը վերաբերում Է ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի ակտին, ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտմանը:-ասել Է Լավրովը:-Պնդում ենք, որ նրանք հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը եւ թույլ չտան ապրիլի 7-ի ակցիայի կրկնություն»:
Ինչպես ընդգծել Է Լավրովը, Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել Սիրիայի կառավարությանը երկրում խաղաղության վերականգման գործում:
«Կշարունակենք Սիրիայի կառավարությանն անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերել խաղաղության, տնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքի վերականգնման եւ Սիրիայի տուժած բնակչության հումանիտար սուր խնդիրների լուծման համար»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



