Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները դատարան են եկել զրահաբաճկոնակներով
МЕЖДУНАРОДНОЕԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Straits Times հրատարակությունը:
Թերթը, վկայակոչելով փաստաբաններից մեկին, հայտնել Է, որ մինչ օրս ոստիկանությունը պաշտպանող կողմին չի տրամադրել գործի նյութերը:
Նախօրյակին մեղադրյալներից մեկի փաստաբանը կասկած Է հայտնել, որ իր պաշտպանյալը «քավության նոխազ կդառնա»: Նշվել Է, որ եթե կանայք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ Է սպառնում: Հրատարակության տվյալներով՝ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



