Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները դատարան են եկել զրահաբաճկոնակներով
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Straits Times հրատարակությունը:
Թերթը, վկայակոչելով փաստաբաններից մեկին, հայտնել Է, որ մինչ օրս ոստիկանությունը պաշտպանող կողմին չի տրամադրել գործի նյութերը:
Նախօրյակին մեղադրյալներից մեկի փաստաբանը կասկած Է հայտնել, որ իր պաշտպանյալը «քավության նոխազ կդառնա»: Նշվել Է, որ եթե կանայք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ Է սպառնում: Հրատարակության տվյալներով՝ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



