Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածվողները դատարան են եկել զրահաբաճկոնակներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ի առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք ապրիլի 13-ին Մալայզիայում դատավարության են ներկայացել զրահաբաճկոնակներով եւ հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Straits Times հրատարակությունը:
Թերթը, վկայակոչելով փաստաբաններից մեկին, հայտնել Է, որ մինչ օրս ոստիկանությունը պաշտպանող կողմին չի տրամադրել գործի նյութերը:
Նախօրյակին մեղադրյալներից մեկի փաստաբանը կասկած Է հայտնել, որ իր պաշտպանյալը «քավության նոխազ կդառնա»: Նշվել Է, որ եթե կանայք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ Է սպառնում: Հրատարակության տվյալներով՝ հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



