Հայաստանում անցկացվում են ռուսական ռազմակայանի նռնակաձիգների վարժանքներ
ОБЩЕСТВО Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են ձեռքի եւ ավտոմատ նռնականետների նռնակաձիգների դաշտային մարտավարական վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ավելի քան 200 զինծառայողների՝ պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման վարժանքներն անցկացվում են ամփոփիչ ստուգում հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:
«Ալագյազ» զորավարժարանում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ՌՊԳ-7-երի նռնակաձիգ հրաձիգների եւ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետների անձնակազմերի նախապատարստումն անցկացվել Է մեկ ամիս:
Եռօրյա վարժանքների ընթացքում անծանոթ տեղանքում նռնակաձիգները քողարկման բնական առարկաների եւ նախատեսված միջոցների օգտագործմամբ150-ից մինչեւ 500 մետր հեռվություններում պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման կրակ կարձակեն ՊԳ-7ՎԼ մեծ զրահահարության նռնակներով: ՎՕԳ-17 ակնթարթային գործողության պայթուցիչով նռնակների օգտագործմամբ ավտոմատ նռնականետերով անձնակազմերը մինչեւ 2 հազար մետր հեռվության վրա կոչնչացնեն պայմանական հակառակոդրի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան՝ մինչեւ թիրախների լիակատար խոցումը:-0-/34/ 14.00
Հայաստան, ռուսական ռազմակայան, նռնակաձիգներ, վարժանքներ
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



