Հայաստանում անցկացվում են ռուսական ռազմակայանի նռնակաձիգների վարժանքներ
SOCIETY Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են ձեռքի եւ ավտոմատ նռնականետների նռնակաձիգների դաշտային մարտավարական վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ավելի քան 200 զինծառայողների՝ պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման վարժանքներն անցկացվում են ամփոփիչ ստուգում հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:
«Ալագյազ» զորավարժարանում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ՌՊԳ-7-երի նռնակաձիգ հրաձիգների եւ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետների անձնակազմերի նախապատարստումն անցկացվել Է մեկ ամիս:
Եռօրյա վարժանքների ընթացքում անծանոթ տեղանքում նռնակաձիգները քողարկման բնական առարկաների եւ նախատեսված միջոցների օգտագործմամբ150-ից մինչեւ 500 մետր հեռվություններում պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման կրակ կարձակեն ՊԳ-7ՎԼ մեծ զրահահարության նռնակներով: ՎՕԳ-17 ակնթարթային գործողության պայթուցիչով նռնակների օգտագործմամբ ավտոմատ նռնականետերով անձնակազմերը մինչեւ 2 հազար մետր հեռվության վրա կոչնչացնեն պայմանական հակառակոդրի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան՝ մինչեւ թիրախների լիակատար խոցումը:-0-/34/ 14.00
Հայաստան, ռուսական ռազմակայան, նռնակաձիգներ, վարժանքներ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



