Հայաստանում անցկացվում են ռուսական ռազմակայանի նռնակաձիգների վարժանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են ձեռքի եւ ավտոմատ նռնականետների նռնակաձիգների դաշտային մարտավարական վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ավելի քան 200 զինծառայողների՝ պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի եւ կենդանի ուժի ոչնչացման վարժանքներն անցկացվում են ամփոփիչ ստուգում հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:
«Ալագյազ» զորավարժարանում ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա ՌՊԳ-7-երի նռնակաձիգ հրաձիգների եւ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետների անձնակազմերի նախապատարստումն անցկացվել Է մեկ ամիս:
Եռօրյա վարժանքների ընթացքում անծանոթ տեղանքում նռնակաձիգները քողարկման բնական առարկաների եւ նախատեսված միջոցների օգտագործմամբ150-ից մինչեւ 500 մետր հեռվություններում պայմանական հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման կրակ կարձակեն ՊԳ-7ՎԼ մեծ զրահահարության նռնակներով: ՎՕԳ-17 ակնթարթային գործողության պայթուցիչով նռնակների օգտագործմամբ ավտոմատ նռնականետերով անձնակազմերը մինչեւ 2 հազար մետր հեռվության վրա կոչնչացնեն պայմանական հակառակոդրի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան՝ մինչեւ թիրախների լիակատար խոցումը:-0-/34/ 14.00
Հայաստան, ռուսական ռազմակայան, նռնակաձիգներ, վարժանքներ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



