Պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած պայթյունի գործով ութ մարդ է ձերբակալվել
МЕЖДУНАРОДНОЕՊետերբուրգյան մետրոյում պայթյունի գործով ութ մարդ է ձերբակալվել ՝ վեցը Պետերբուրգում, ու երկուսը Մոսկվայում, հայտնում է Meduza–ն, վկայակոչելով Քննչական կոմիտեն։
Ձերբակալվածների անուններն են Սեյֆուլա Խակիմով, Իբրագիբժոն Երմատով, Դիլմուրոդ Մուիդինով, Բահրամ Երգաշեւ, Ազամժոն Մահմուդով, Մախամադյուսուֆ Միրզաալիմով, Շոխիստկա Կարիմովա ու Սոդիկ Օրտիկով։
Նշված անձանց բնակության վայրերում առգրավվել են պայթուցիկ սարք, որը նման էր «Ապստամբության հրապարակ» կայարանում հայտնաբերված սարքին, նաեւ՝ հրազեն ու զինամթերք։
Ապրիլի 3-ին պետերբուրգյան մետրոյում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել էր 13 մարդ։ Ռումբը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը։ Քննության տվյալներով նա Ղրղզստանից է, 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



