Պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած պայթյունի գործով ութ մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՊետերբուրգյան մետրոյում պայթյունի գործով ութ մարդ է ձերբակալվել ՝ վեցը Պետերբուրգում, ու երկուսը Մոսկվայում, հայտնում է Meduza–ն, վկայակոչելով Քննչական կոմիտեն։
Ձերբակալվածների անուններն են Սեյֆուլա Խակիմով, Իբրագիբժոն Երմատով, Դիլմուրոդ Մուիդինով, Բահրամ Երգաշեւ, Ազամժոն Մահմուդով, Մախամադյուսուֆ Միրզաալիմով, Շոխիստկա Կարիմովա ու Սոդիկ Օրտիկով։
Նշված անձանց բնակության վայրերում առգրավվել են պայթուցիկ սարք, որը նման էր «Ապստամբության հրապարակ» կայարանում հայտնաբերված սարքին, նաեւ՝ հրազեն ու զինամթերք։
Ապրիլի 3-ին պետերբուրգյան մետրոյում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել էր 13 մարդ։ Ռումբը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը։ Քննության տվյալներով նա Ղրղզստանից է, 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



