Պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած պայթյունի գործով ութ մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊետերբուրգյան մետրոյում պայթյունի գործով ութ մարդ է ձերբակալվել ՝ վեցը Պետերբուրգում, ու երկուսը Մոսկվայում, հայտնում է Meduza–ն, վկայակոչելով Քննչական կոմիտեն։
Ձերբակալվածների անուններն են Սեյֆուլա Խակիմով, Իբրագիբժոն Երմատով, Դիլմուրոդ Մուիդինով, Բահրամ Երգաշեւ, Ազամժոն Մահմուդով, Մախամադյուսուֆ Միրզաալիմով, Շոխիստկա Կարիմովա ու Սոդիկ Օրտիկով։
Նշված անձանց բնակության վայրերում առգրավվել են պայթուցիկ սարք, որը նման էր «Ապստամբության հրապարակ» կայարանում հայտնաբերված սարքին, նաեւ՝ հրազեն ու զինամթերք։
Ապրիլի 3-ին պետերբուրգյան մետրոյում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել էր 13 մարդ։ Ռումբը գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը։ Քննության տվյալներով նա Ղրղզստանից է, 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



