Թայվանը մտադիր է ութ հայրենական սուզանավ կառուցել
МЕЖДУНАРОДНОЕԹայվանի իշխանությունները հայտնել են, որ կառուցելու են դիզելով աշխատող ութ սուզանավեր, որպեսզի թարմացնեն իրենց ստորջրյա նավատորմը, հայտնում է BBC-ն։
Այս պահին կղզի պետությունը ունի չորս սուզանավ, որոնք մի քանի տասնամյակ առաջ է գնել արտերկրներից։ Դրանցից երկուսը նիդեռլանդական հետպատերազմական արտադրության են, մինչդեռ մյուս երկուսը ԱՄՆ-ն շահագործում էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Թայվանի ՌԾՆ հրամանատար Լի Ցունցյաոն հաստատել է, որ սուզանավերն արդեն նախագծման փուլում են ու շահագործման կհանձնվեն 10 տարվա ընթացքում։
«Թայվանին հենց հիմա է պետք ուժեղացնել ստորջրյա պաշտպանությունը»,- նկատել է երկրի նախագահ Ցայ Ինվենը։ Ըստ Թայվանի ՊՆ-ի տվյալների՝ Հյուսիսային Կորեայի առնվազն հազար մարտագլխիկների նշանակետը հենց Թայվանն է։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



