Թայվանը մտադիր է ութ հայրենական սուզանավ կառուցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանի իշխանությունները հայտնել են, որ կառուցելու են դիզելով աշխատող ութ սուզանավեր, որպեսզի թարմացնեն իրենց ստորջրյա նավատորմը, հայտնում է BBC-ն։
Այս պահին կղզի պետությունը ունի չորս սուզանավ, որոնք մի քանի տասնամյակ առաջ է գնել արտերկրներից։ Դրանցից երկուսը նիդեռլանդական հետպատերազմական արտադրության են, մինչդեռ մյուս երկուսը ԱՄՆ-ն շահագործում էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Թայվանի ՌԾՆ հրամանատար Լի Ցունցյաոն հաստատել է, որ սուզանավերն արդեն նախագծման փուլում են ու շահագործման կհանձնվեն 10 տարվա ընթացքում։
«Թայվանին հենց հիմա է պետք ուժեղացնել ստորջրյա պաշտպանությունը»,- նկատել է երկրի նախագահ Ցայ Ինվենը։ Ըստ Թայվանի ՊՆ-ի տվյալների՝ Հյուսիսային Կորեայի առնվազն հազար մարտագլխիկների նշանակետը հենց Թայվանն է։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



