Թայվանը մտադիր է ութ հայրենական սուզանավ կառուցել
INTERNATIONAL NEWSԹայվանի իշխանությունները հայտնել են, որ կառուցելու են դիզելով աշխատող ութ սուզանավեր, որպեսզի թարմացնեն իրենց ստորջրյա նավատորմը, հայտնում է BBC-ն։
Այս պահին կղզի պետությունը ունի չորս սուզանավ, որոնք մի քանի տասնամյակ առաջ է գնել արտերկրներից։ Դրանցից երկուսը նիդեռլանդական հետպատերազմական արտադրության են, մինչդեռ մյուս երկուսը ԱՄՆ-ն շահագործում էր դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Թայվանի ՌԾՆ հրամանատար Լի Ցունցյաոն հաստատել է, որ սուզանավերն արդեն նախագծման փուլում են ու շահագործման կհանձնվեն 10 տարվա ընթացքում։
«Թայվանին հենց հիմա է պետք ուժեղացնել ստորջրյա պաշտպանությունը»,- նկատել է երկրի նախագահ Ցայ Ինվենը։ Ըստ Թայվանի ՊՆ-ի տվյալների՝ Հյուսիսային Կորեայի առնվազն հազար մարտագլխիկների նշանակետը հենց Թայվանն է։
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



