ԵՄ-ի բարձրագույն դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԼյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ ընդունել Է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո: Այսպիսով, Եվրամիության բարձրագույն դատարանը մերժել Է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության գանգատը, որը պնդում Էր, թե պատժամիջոցների սահմանումը հակասում Է Եվրամիության ներքին օրենքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատարանի վճռի տեքստում «Ռոսնեֆտի» բողոքների Էությունը մանրամասն չի ներկայացվում:
Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը եւ գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում Է սահմանափակիչ միջոցները:
«Ռոսնեֆտ» ընկերությունը «Գազպրոմնեֆտի» եւ «Տրանսնեֆտի», ինչպես նաեւ Ռուսաստանի հինգ բանկերի հետ մեկտեղ նույնպես հուլիսի վերջին հայտնվել Է Եվրամիության սեկտորալ պատժամիջոցների ներքո:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



