ԵՄ-ի բարձրագույն դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԼյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ ընդունել Է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո: Այսպիսով, Եվրամիության բարձրագույն դատարանը մերժել Է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության գանգատը, որը պնդում Էր, թե պատժամիջոցների սահմանումը հակասում Է Եվրամիության ներքին օրենքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատարանի վճռի տեքստում «Ռոսնեֆտի» բողոքների Էությունը մանրամասն չի ներկայացվում:
Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը եւ գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում Է սահմանափակիչ միջոցները:
«Ռոսնեֆտ» ընկերությունը «Գազպրոմնեֆտի» եւ «Տրանսնեֆտի», ինչպես նաեւ Ռուսաստանի հինգ բանկերի հետ մեկտեղ նույնպես հուլիսի վերջին հայտնվել Է Եվրամիության սեկտորալ պատժամիջոցների ներքո:
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



