ԵՄ-ի բարձրագույն դատարանն օրինական ճանաչեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ ընդունել Է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո: Այսպիսով, Եվրամիության բարձրագույն դատարանը մերժել Է Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերության գանգատը, որը պնդում Էր, թե պատժամիջոցների սահմանումը հակասում Է Եվրամիության ներքին օրենքներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դատարանի վճռի տեքստում «Ռոսնեֆտի» բողոքների Էությունը մանրամասն չի ներկայացվում:
Ռուսաստանի «Ռոսնեֆտ» պետական ընկերությունը եւ գործարար Արկադի Ռոտենբերգը, որոնք 2014 թվականի հուլիսի վերջին հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո, հոկտեմբերին դատի են տվել Եվրոպայի խորհրդին, որը կարգավորում Է սահմանափակիչ միջոցները:
«Ռոսնեֆտ» ընկերությունը «Գազպրոմնեֆտի» եւ «Տրանսնեֆտի», ինչպես նաեւ Ռուսաստանի հինգ բանկերի հետ մեկտեղ նույնպես հուլիսի վերջին հայտնվել Է Եվրամիության սեկտորալ պատժամիջոցների ներքո:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



