Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ Է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը
МЕЖДУНАРОДНОЕ Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ Է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր եւ բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Թագավորական դրամահատարանը, այն փոխարինելու կգա մեկֆունտանոց մետաղադրամին, որն օգտագործվում Է արդեն ավելի քան 30 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի տարբերություն նախորդ տարբերակի, այս դրամանիշը կլինի երկգույն. դրա եզրերը պատրաստված են ոսկեգույն նիկելային արույրի օգտագործմամբ, իսկ կենտրոնական մասը պատրաստված Է արծաթագույն նիկելի հիմքով համահալվածքից: Մետաղադրամի դիմերեսին Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարի ներքո պատերված Է Միացյալ Թագավորության ազգային արժույթի՝ հոլոգրամի նմանվող խորհրդանշանը, որը դիտման անկյունը փոխելիս վերածվում Է մեկի:
Ինչպես հայտարարել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում, «նոր ֆունտը կդառնա ամենապաշտպանված մետաղադրամն աշխարհում»: Սպասվում Է, որ մետաղադրամների փոխարինման բուն գործընթացը կավարտվի 2017 թվականի աշնանը: Այդ ժամանակ Էլ պլանավորվում Է դադարեցնել հին ֆունտի շրջանառությունը, որը դեռեւս կընդունեն բանկերն ու փոստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



