Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ Է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը
INTERNATIONAL NEWS Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ Է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր եւ բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Թագավորական դրամահատարանը, այն փոխարինելու կգա մեկֆունտանոց մետաղադրամին, որն օգտագործվում Է արդեն ավելի քան 30 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի տարբերություն նախորդ տարբերակի, այս դրամանիշը կլինի երկգույն. դրա եզրերը պատրաստված են ոսկեգույն նիկելային արույրի օգտագործմամբ, իսկ կենտրոնական մասը պատրաստված Է արծաթագույն նիկելի հիմքով համահալվածքից: Մետաղադրամի դիմերեսին Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարի ներքո պատերված Է Միացյալ Թագավորության ազգային արժույթի՝ հոլոգրամի նմանվող խորհրդանշանը, որը դիտման անկյունը փոխելիս վերածվում Է մեկի:
Ինչպես հայտարարել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում, «նոր ֆունտը կդառնա ամենապաշտպանված մետաղադրամն աշխարհում»: Սպասվում Է, որ մետաղադրամների փոխարինման բուն գործընթացը կավարտվի 2017 թվականի աշնանը: Այդ ժամանակ Էլ պլանավորվում Է դադարեցնել հին ֆունտի շրջանառությունը, որը դեռեւս կընդունեն բանկերն ու փոստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



