Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ Է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ Է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր եւ բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Թագավորական դրամահատարանը, այն փոխարինելու կգա մեկֆունտանոց մետաղադրամին, որն օգտագործվում Է արդեն ավելի քան 30 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ի տարբերություն նախորդ տարբերակի, այս դրամանիշը կլինի երկգույն. դրա եզրերը պատրաստված են ոսկեգույն նիկելային արույրի օգտագործմամբ, իսկ կենտրոնական մասը պատրաստված Է արծաթագույն նիկելի հիմքով համահալվածքից: Մետաղադրամի դիմերեսին Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարի ներքո պատերված Է Միացյալ Թագավորության ազգային արժույթի՝ հոլոգրամի նմանվող խորհրդանշանը, որը դիտման անկյունը փոխելիս վերածվում Է մեկի:
Ինչպես հայտարարել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում, «նոր ֆունտը կդառնա ամենապաշտպանված մետաղադրամն աշխարհում»: Սպասվում Է, որ մետաղադրամների փոխարինման բուն գործընթացը կավարտվի 2017 թվականի աշնանը: Այդ ժամանակ Էլ պլանավորվում Է դադարեցնել հին ֆունտի շրջանառությունը, որը դեռեւս կընդունեն բանկերն ու փոստը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



