Պակիստանն սկսել Է արգելափակոցներ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանն սկսել Է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pakistan Observer հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը:
Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել Է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել Է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետեւանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-ից մինչեւ մարտի 20-ը փակ Է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում:
«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել Է, որ պակիստանա-աֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել Է, եւ որ Բաջաուրի եւ Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով»- նշել են բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



