Պակիստանն սկսել Է արգելափակոցներ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին
INTERNATIONAL NEWSՊակիստանն սկսել Է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pakistan Observer հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը:
Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել Է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել Է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետեւանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-ից մինչեւ մարտի 20-ը փակ Է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում:
«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել Է, որ պակիստանա-աֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել Է, եւ որ Բաջաուրի եւ Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով»- նշել են բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



