Պակիստանն սկսել Է արգելափակոցներ կառուցել Աֆղանստանի հետ սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանն սկսել Է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Pakistan Observer հրատարակությունը՝ վկայակոչելով Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը:
Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել Է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել Է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետեւանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-ից մինչեւ մարտի 20-ը փակ Է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում:
«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել Է, որ պակիստանա-աֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել Է, եւ որ Բաջաուրի եւ Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով»- նշել են բանակի մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



