Օդերեւութաբանները ատլաս են թողարկել ամպերի 12 նոր տեսակներով
ОБЩЕСТВОՕդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորոը հավաքված են Ամպերի միջազգային ատլասի վերջին հրատարակությունում, որն ամպերի ձեւերի դասակարգման՝ աշխարհում ամենահեղինակավոր տեղեկատուն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ատլասի նոր հրատարակության մեջ, որն առաջինն Է 30 տարում, այլոց թվում տեղ են գտել արտասովոր ալիքաձեւ ամպերը, որոնք նման են ծովի ալիքներին, եթե դրանց նայես ջրի տակից: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ-ի Այովայի նահանգում:
Լրացված ցանկում նաեւ ներառվել են գլորվող ամպերը, որոնք ձեւով հորիզոնի գծի երկայնքով ձգվող խողովակ են հիշեցնում: Գիտնականներն ասում են, որ ատլասի նորացմանն օգնել են այն լուսանկարները, որոնք բազմաթիվ սիրող օդերեւութաբաններ արել են իրենց սմարթֆոններով:
Բացի ամպերից, ատլասում նաեւ ներառված են տեղեկություններ ծիածանների հազվագյուտ տեսակների, ձնե մրրկասյուների եւ կարկուտի մասին:


1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



