Օդերեւութաբանները ատլաս են թողարկել ամպերի 12 նոր տեսակներով
SOCIETYՕդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորոը հավաքված են Ամպերի միջազգային ատլասի վերջին հրատարակությունում, որն ամպերի ձեւերի դասակարգման՝ աշխարհում ամենահեղինակավոր տեղեկատուն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ատլասի նոր հրատարակության մեջ, որն առաջինն Է 30 տարում, այլոց թվում տեղ են գտել արտասովոր ալիքաձեւ ամպերը, որոնք նման են ծովի ալիքներին, եթե դրանց նայես ջրի տակից: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ-ի Այովայի նահանգում:
Լրացված ցանկում նաեւ ներառվել են գլորվող ամպերը, որոնք ձեւով հորիզոնի գծի երկայնքով ձգվող խողովակ են հիշեցնում: Գիտնականներն ասում են, որ ատլասի նորացմանն օգնել են այն լուսանկարները, որոնք բազմաթիվ սիրող օդերեւութաբաններ արել են իրենց սմարթֆոններով:
Բացի ամպերից, ատլասում նաեւ ներառված են տեղեկություններ ծիածանների հազվագյուտ տեսակների, ձնե մրրկասյուների եւ կարկուտի մասին:


1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



