Օդերեւութաբանները ատլաս են թողարկել ամպերի 12 նոր տեսակներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորոը հավաքված են Ամպերի միջազգային ատլասի վերջին հրատարակությունում, որն ամպերի ձեւերի դասակարգման՝ աշխարհում ամենահեղինակավոր տեղեկատուն Է, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ատլասի նոր հրատարակության մեջ, որն առաջինն Է 30 տարում, այլոց թվում տեղ են գտել արտասովոր ալիքաձեւ ամպերը, որոնք նման են ծովի ալիքներին, եթե դրանց նայես ջրի տակից: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ-ի Այովայի նահանգում:
Լրացված ցանկում նաեւ ներառվել են գլորվող ամպերը, որոնք ձեւով հորիզոնի գծի երկայնքով ձգվող խողովակ են հիշեցնում: Գիտնականներն ասում են, որ ատլասի նորացմանն օգնել են այն լուսանկարները, որոնք բազմաթիվ սիրող օդերեւութաբաններ արել են իրենց սմարթֆոններով:
Բացի ամպերից, ատլասում նաեւ ներառված են տեղեկություններ ծիածանների հազվագյուտ տեսակների, ձնե մրրկասյուների եւ կարկուտի մասին:


1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



