Քարտեզի վրա ցուցադրել են Երկրի մագնիսական դաշտի անոմալիաները
ФОТОԵվրոպացի գիտնականները ներկայացրել են Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկությունների, իրենց խոսքով՝ ամենամանրամասն քարտեզը: Դրա տեսագրությունը մատչելի Է Եվրոպայի տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարտեզը թույլ Է տալիս մոլորակի մագնիսական դաշտին հետեւել մինչեւ 250 կիլոմետր խորության վրա: Ներկայացված տեսագրության մեջ նկատելի են դաշտի անոմալիաները, մասնավորապես, Հարավատլանտյանը, որը Հարավային կիսագնդում տարածվում Է Զիմբաբվեի եւ Չիլիի միջեւ:
Քարտեզը կազմելու համար պահանջվել Է երեք տարի: Այն հաջողվել Է ստանալ Swarm արբանյակային առաքելության շնորհիվ: Քարտեզը կարեւոր Է մագնիսական դաշտի դինամիկայի գնահատման եւ դրա շրջման կանխատեսման համար:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



