Քարտեզի վրա ցուցադրել են Երկրի մագնիսական դաշտի անոմալիաները
ՖՈՏՈԵվրոպացի գիտնականները ներկայացրել են Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկությունների, իրենց խոսքով՝ ամենամանրամասն քարտեզը: Դրա տեսագրությունը մատչելի Է Եվրոպայի տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարտեզը թույլ Է տալիս մոլորակի մագնիսական դաշտին հետեւել մինչեւ 250 կիլոմետր խորության վրա: Ներկայացված տեսագրության մեջ նկատելի են դաշտի անոմալիաները, մասնավորապես, Հարավատլանտյանը, որը Հարավային կիսագնդում տարածվում Է Զիմբաբվեի եւ Չիլիի միջեւ:
Քարտեզը կազմելու համար պահանջվել Է երեք տարի: Այն հաջողվել Է ստանալ Swarm արբանյակային առաքելության շնորհիվ: Քարտեզը կարեւոր Է մագնիսական դաշտի դինամիկայի գնահատման եւ դրա շրջման կանխատեսման համար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



