Քարտեզի վրա ցուցադրել են Երկրի մագնիսական դաշտի անոմալիաները
PHOTOԵվրոպացի գիտնականները ներկայացրել են Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկությունների, իրենց խոսքով՝ ամենամանրամասն քարտեզը: Դրա տեսագրությունը մատչելի Է Եվրոպայի տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարտեզը թույլ Է տալիս մոլորակի մագնիսական դաշտին հետեւել մինչեւ 250 կիլոմետր խորության վրա: Ներկայացված տեսագրության մեջ նկատելի են դաշտի անոմալիաները, մասնավորապես, Հարավատլանտյանը, որը Հարավային կիսագնդում տարածվում Է Զիմբաբվեի եւ Չիլիի միջեւ:
Քարտեզը կազմելու համար պահանջվել Է երեք տարի: Այն հաջողվել Է ստանալ Swarm արբանյակային առաքելության շնորհիվ: Քարտեզը կարեւոր Է մագնիսական դաշտի դինամիկայի գնահատման եւ դրա շրջման կանխատեսման համար:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



