Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետ դառնալու հավակնությունների մասին
ПОЛИТИКАԵղեգնաձորում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցել է լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե դաշինքը հաղթանակ տանի ընտրություններին, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք` կանի, չէ` ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով` երկու-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չէ»:
Անդրադառնալով հնարավոր կոալիցիաներին՝ Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը, եթե կարողանա իր ժողովրդին տված խոստումը կատարել, որը, ասենք թե, ՀՀԿ-ն չի լինի, կան այլ ուժեր, նրանց միջոցով: Առաջին հերթին՝ մեր 15 կետերը կատարելու համար: Ես ժողովրդին պարտք ունեմ: Եթե իմ գործընկերները` կոալիցա կազմողները, համաձայն լինեն,որ դրանք կատարվեն, կմտնեմ, չէ` չէ»:
Լևոն Փանոսյան
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Пять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА



