Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետ դառնալու հավակնությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԵղեգնաձորում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցել է լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե դաշինքը հաղթանակ տանի ընտրություններին, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք` կանի, չէ` ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով` երկու-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չէ»:
Անդրադառնալով հնարավոր կոալիցիաներին՝ Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը, եթե կարողանա իր ժողովրդին տված խոստումը կատարել, որը, ասենք թե, ՀՀԿ-ն չի լինի, կան այլ ուժեր, նրանց միջոցով: Առաջին հերթին՝ մեր 15 կետերը կատարելու համար: Ես ժողովրդին պարտք ունեմ: Եթե իմ գործընկերները` կոալիցա կազմողները, համաձայն լինեն,որ դրանք կատարվեն, կմտնեմ, չէ` չէ»:
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



