Գագիկ Ծառուկյանը՝ վարչապետ դառնալու հավակնությունների մասին
POLITICSԵղեգնաձորում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրուցել է լրագրողների հետ: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե դաշինքը հաղթանակ տանի ընտրություններին, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Եթե նորմալ մարդ տեսանք` կանի, չէ` ես կանեմ համապատասխան կարճ ժամանակով` երկու-երեք ամիս: Իմ նպատակը պաշտոնը չէ»:
Անդրադառնալով հնարավոր կոալիցիաներին՝ Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը, եթե կարողանա իր ժողովրդին տված խոստումը կատարել, որը, ասենք թե, ՀՀԿ-ն չի լինի, կան այլ ուժեր, նրանց միջոցով: Առաջին հերթին՝ մեր 15 կետերը կատարելու համար: Ես ժողովրդին պարտք ունեմ: Եթե իմ գործընկերները` կոալիցա կազմողները, համաձայն լինեն,որ դրանք կատարվեն, կմտնեմ, չէ` չէ»:
Լևոն Փանոսյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



