Այաթոլլա Խամենեին ֆեմինիզմը եւ սեռերի իրավահավասարությունը որակել Է սիոնիստական դավադրություն
МЕЖДУНАРОДНОЕՖեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել Է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին: Նրա խոսքը մեջբերել Է The Independent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կնոջը ապրանքի եւ կրքերի բավարարման օբյեկտի վերածելը, որը տեղի Է ունենում Արեւմուտքում, ամենայն հավանականությամբ հասարակությունը քայքայելու հրեական դավադրություններից մեկն Է»,-կարծում Է Իրանի առաջնորդը: Նա հավելել Է, որ արեւմտյան մտածողները, որոնք հանդես են գալիս սեռերի իրավահավասարության եւ ֆեմինիզմի օգտին, արդեն ափսոսում են այն երկպառակության համար, որը հասարակությանը բերել են իրենց գաղափարները: Խամենեին հայտարարել Է, որ կնոջ իդեալը Ֆաթիման Է՝ Մուհամեդ մարգարեի դուստրը:
Հրատարակությունը նշում Է, որ, իրանական լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, գերագույն ղեկավարը հույս Է հայտնել, որ իրանցիները, արծարծելով սեռերի իրավահավասարության հարցը, իրենց հայացքները չեն խարսխում արեւմտյան մոլորությունների վրա:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



