Այաթոլլա Խամենեին ֆեմինիզմը եւ սեռերի իրավահավասարությունը որակել Է սիոնիստական դավադրություն
INTERNATIONAL NEWSՖեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել Է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին: Նրա խոսքը մեջբերել Է The Independent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կնոջը ապրանքի եւ կրքերի բավարարման օբյեկտի վերածելը, որը տեղի Է ունենում Արեւմուտքում, ամենայն հավանականությամբ հասարակությունը քայքայելու հրեական դավադրություններից մեկն Է»,-կարծում Է Իրանի առաջնորդը: Նա հավելել Է, որ արեւմտյան մտածողները, որոնք հանդես են գալիս սեռերի իրավահավասարության եւ ֆեմինիզմի օգտին, արդեն ափսոսում են այն երկպառակության համար, որը հասարակությանը բերել են իրենց գաղափարները: Խամենեին հայտարարել Է, որ կնոջ իդեալը Ֆաթիման Է՝ Մուհամեդ մարգարեի դուստրը:
Հրատարակությունը նշում Է, որ, իրանական լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, գերագույն ղեկավարը հույս Է հայտնել, որ իրանցիները, արծարծելով սեռերի իրավահավասարության հարցը, իրենց հայացքները չեն խարսխում արեւմտյան մոլորությունների վրա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



