Այաթոլլա Խամենեին ֆեմինիզմը եւ սեռերի իրավահավասարությունը որակել Է սիոնիստական դավադրություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖեմինիզմի եւ սեռերի իրավահավասարության գաղափարները սիոնիստական դավադրություն են: Այդ մասին հայտարարել Է Իրանի բարձրագույն ղեկավար (ռահբար) այաթոլլա Խամենեին: Նրա խոսքը մեջբերել Է The Independent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կնոջը ապրանքի եւ կրքերի բավարարման օբյեկտի վերածելը, որը տեղի Է ունենում Արեւմուտքում, ամենայն հավանականությամբ հասարակությունը քայքայելու հրեական դավադրություններից մեկն Է»,-կարծում Է Իրանի առաջնորդը: Նա հավելել Է, որ արեւմտյան մտածողները, որոնք հանդես են գալիս սեռերի իրավահավասարության եւ ֆեմինիզմի օգտին, արդեն ափսոսում են այն երկպառակության համար, որը հասարակությանը բերել են իրենց գաղափարները: Խամենեին հայտարարել Է, որ կնոջ իդեալը Ֆաթիման Է՝ Մուհամեդ մարգարեի դուստրը:
Հրատարակությունը նշում Է, որ, իրանական լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, գերագույն ղեկավարը հույս Է հայտնել, որ իրանցիները, արծարծելով սեռերի իրավահավասարության հարցը, իրենց հայացքները չեն խարսխում արեւմտյան մոլորությունների վրա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



