Թիլերսոնը ապրիլին կայցելի Ռուսաստան. Պետդեպ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Ապրիլին նա կուղեւորվի Իտալիա՝ մասնակցելու «յոթնյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպմանը, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի, հայտնել Էր, որ Թիլերսոնն ապրիլի 12-ին այցով կժամանի Մոսկվա: Գործակալությունը նաեւ տեղեկացրել Է, որ պետքարտուղարը պլանավորում Է բաց թողնել ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը ապրիլի 5-6-ին պետք Է կայանա Բրյուսելում, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ Է ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



