Թիլերսոնը ապրիլին կայցելի Ռուսաստան. Պետդեպ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Ապրիլին նա կուղեւորվի Իտալիա՝ մասնակցելու «յոթնյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպմանը, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի, հայտնել Էր, որ Թիլերսոնն ապրիլի 12-ին այցով կժամանի Մոսկվա: Գործակալությունը նաեւ տեղեկացրել Է, որ պետքարտուղարը պլանավորում Է բաց թողնել ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը ապրիլի 5-6-ին պետք Է կայանա Բրյուսելում, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ Է ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



