Թիլերսոնը ապրիլին կայցելի Ռուսաստան. Պետդեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ապրիլին կուղեւորվի Իտալիա՝ հանդիպելու «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Ապրիլին նա կուղեւորվի Իտալիա՝ մասնակցելու «յոթնյակի» երկրների ներկայացուցիչների հանդիպմանը, իսկ այնուհետեւ կայցելի Ռուսաստան»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրի, հայտնել Էր, որ Թիլերսոնն ապրիլի 12-ին այցով կժամանի Մոսկվա: Գործակալությունը նաեւ տեղեկացրել Է, որ պետքարտուղարը պլանավորում Է բաց թողնել ՆԱՏՕ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը ապրիլի 5-6-ին պետք Է կայանա Բրյուսելում, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ Է ժամանելու ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



