ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել «Հարի Փոթերի» շարունակությունը նկարահանելու Warner Bros.-ի պլանների մասին
ОБЩЕСТВО Warner Bros. ընկերությունը պլանավորում Է նկարահանել«Հարի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսի կինոադապտացիան: Այդ մասին հայտնել Է լրագրող Ջիմ Հիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով comicbook.com պորտալին:
Ստեղծագործությունն Էկրանավորելու են եռերգության ձեւով: Ժապավեններում կհայտնվեն այն դերասանները, որոնք գլխավոր դերակատարներն են եղել օրիգինալ ֆիլմերում: Նկարահանումներն սկսվելու են «Հարի Փոթերի» տիեզերքի վրա հիմնված «Ֆանտաստիկ արարածները եւ որտեղ են նրանք բնակվում» սերիայի վրա աշխատանքների ավարտվելուց հետո: Սփին-օֆի վերջին մասը պետք Է թողարկվի 2024 թվականին:
«Warner Bros.-ում պլանավորում են ստեղծել «Հարի Փոթեր. ուժի զարթոնքը» (հղում «Աստղային պատերազմներ»-ի շարքից սփին-օֆին) ֆիլմը: Նրանք ցանկանում են եռերգությունը նկարահանել օրիգինալ ժապավեններից հայտնի արդեն մեծահասակ դերասանների մասնակցությամբ, որոնց մենք գիտենք եւ սիրում ենք, որոնց հասունանալուն մենք հետեւում Էինք»,-բացատրել Է Հիլը:
Լրագրողն ադապտացիան նկարահանելու պլանների մասին իմացել Է NBCUniversal հեռարձակող ընկերության հետ Warner Bros.-ի կնքած համաձայնագրից: Կինոկոնցեռնը նրան Է հանձնել դեռ չնկարահանված սերիայի հեռարձակման իրավունքը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



