ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել «Հարի Փոթերի» շարունակությունը նկարահանելու Warner Bros.-ի պլանների մասին
SOCIETY Warner Bros. ընկերությունը պլանավորում Է նկարահանել«Հարի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսի կինոադապտացիան: Այդ մասին հայտնել Է լրագրող Ջիմ Հիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով comicbook.com պորտալին:
Ստեղծագործությունն Էկրանավորելու են եռերգության ձեւով: Ժապավեններում կհայտնվեն այն դերասանները, որոնք գլխավոր դերակատարներն են եղել օրիգինալ ֆիլմերում: Նկարահանումներն սկսվելու են «Հարի Փոթերի» տիեզերքի վրա հիմնված «Ֆանտաստիկ արարածները եւ որտեղ են նրանք բնակվում» սերիայի վրա աշխատանքների ավարտվելուց հետո: Սփին-օֆի վերջին մասը պետք Է թողարկվի 2024 թվականին:
«Warner Bros.-ում պլանավորում են ստեղծել «Հարի Փոթեր. ուժի զարթոնքը» (հղում «Աստղային պատերազմներ»-ի շարքից սփին-օֆին) ֆիլմը: Նրանք ցանկանում են եռերգությունը նկարահանել օրիգինալ ժապավեններից հայտնի արդեն մեծահասակ դերասանների մասնակցությամբ, որոնց մենք գիտենք եւ սիրում ենք, որոնց հասունանալուն մենք հետեւում Էինք»,-բացատրել Է Հիլը:
Լրագրողն ադապտացիան նկարահանելու պլանների մասին իմացել Է NBCUniversal հեռարձակող ընկերության հետ Warner Bros.-ի կնքած համաձայնագրից: Կինոկոնցեռնը նրան Է հանձնել դեռ չնկարահանված սերիայի հեռարձակման իրավունքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



