ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել «Հարի Փոթերի» շարունակությունը նկարահանելու Warner Bros.-ի պլանների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Warner Bros. ընկերությունը պլանավորում Է նկարահանել«Հարի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսի կինոադապտացիան: Այդ մասին հայտնել Է լրագրող Ջիմ Հիլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով comicbook.com պորտալին:
Ստեղծագործությունն Էկրանավորելու են եռերգության ձեւով: Ժապավեններում կհայտնվեն այն դերասանները, որոնք գլխավոր դերակատարներն են եղել օրիգինալ ֆիլմերում: Նկարահանումներն սկսվելու են «Հարի Փոթերի» տիեզերքի վրա հիմնված «Ֆանտաստիկ արարածները եւ որտեղ են նրանք բնակվում» սերիայի վրա աշխատանքների ավարտվելուց հետո: Սփին-օֆի վերջին մասը պետք Է թողարկվի 2024 թվականին:
«Warner Bros.-ում պլանավորում են ստեղծել «Հարի Փոթեր. ուժի զարթոնքը» (հղում «Աստղային պատերազմներ»-ի շարքից սփին-օֆին) ֆիլմը: Նրանք ցանկանում են եռերգությունը նկարահանել օրիգինալ ժապավեններից հայտնի արդեն մեծահասակ դերասանների մասնակցությամբ, որոնց մենք գիտենք եւ սիրում ենք, որոնց հասունանալուն մենք հետեւում Էինք»,-բացատրել Է Հիլը:
Լրագրողն ադապտացիան նկարահանելու պլանների մասին իմացել Է NBCUniversal հեռարձակող ընկերության հետ Warner Bros.-ի կնքած համաձայնագրից: Կինոկոնցեռնը նրան Է հանձնել դեռ չնկարահանված սերիայի հեռարձակման իրավունքը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



