Մակրոնը Սիրիայի իրադարձությունները համարել Է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում Է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը մարտի 19-ին հայտարարել Է France-2 հեռուստաալիքի եթերում:
«Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի եւ Եվրոպայի շատ մեծ պարտությունն Է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում Է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի Է, ասել Է Մակրոնը:- Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարում Էր, որ Ֆրանսիան պետք Է դադարի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը դիտարկել որպես միջսիրիական բանակցությունների վարման նախապայման: Նա պնդում Էր, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք Է վարվեն կոշտ, բայց միեւնույն ժամանակ պետքԷ լինեն բացարձակ իրատեսական:
Վերջին հարցումների համաձայն՝ Մակրոնը նախագահկան ընտրություննեգրի արդեն առաջին փուլում կարող Է գրավել առաջին տեղը. նա 0,5 տոկոսի նվազագույն առավելություն ունի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ: Երկրորդ փուլում Լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 36 տոկոսը, իսկ Մակրոնի օգտին 64 տոկոսը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



