Մակրոնը Սիրիայի իրադարձությունները համարել Է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում Է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը մարտի 19-ին հայտարարել Է France-2 հեռուստաալիքի եթերում:
«Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի եւ Եվրոպայի շատ մեծ պարտությունն Է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում Է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի Է, ասել Է Մակրոնը:- Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարում Էր, որ Ֆրանսիան պետք Է դադարի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը դիտարկել որպես միջսիրիական բանակցությունների վարման նախապայման: Նա պնդում Էր, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք Է վարվեն կոշտ, բայց միեւնույն ժամանակ պետքԷ լինեն բացարձակ իրատեսական:
Վերջին հարցումների համաձայն՝ Մակրոնը նախագահկան ընտրություննեգրի արդեն առաջին փուլում կարող Է գրավել առաջին տեղը. նա 0,5 տոկոսի նվազագույն առավելություն ունի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ: Երկրորդ փուլում Լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 36 տոկոսը, իսկ Մակրոնի օգտին 64 տոկոսը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



