Մակրոնը Սիրիայի իրադարձությունները համարել Է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր եւ երկրի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում Է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, քաղաքական գործիչը մարտի 19-ին հայտարարել Է France-2 հեռուստաալիքի եթերում:
«Հալեպում տեղի ունեցածն, անկեղծ ասած, Ֆրանսիայի եւ Եվրոպայի շատ մեծ պարտությունն Է: Այն փաստը, որ այսօր սիրիական ճգնաժամի ելքը վճռում Է Ռուսաստանը Իրանի մասնակցությամբ, անընդունելի Է, ասել Է Մակրոնը:- Ես ցանկանում եմ, որ Ֆրանսիան վերագտնի իր տեղը, դիվանագիտական առաջատարության հասնի Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման որոնումներում, որը կենթադրեր հիմնական գործող ուժերի միասնությունը»:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարում Էր, որ Ֆրանսիան պետք Է դադարի Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալը դիտարկել որպես միջսիրիական բանակցությունների վարման նախապայման: Նա պնդում Էր, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք Է վարվեն կոշտ, բայց միեւնույն ժամանակ պետքԷ լինեն բացարձակ իրատեսական:
Վերջին հարցումների համաձայն՝ Մակրոնը նախագահկան ընտրություննեգրի արդեն առաջին փուլում կարող Է գրավել առաջին տեղը. նա 0,5 տոկոսի նվազագույն առավելություն ունի «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ: Երկրորդ փուլում Լե Պենի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 36 տոկոսը, իսկ Մակրոնի օգտին 64 տոկոսը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



