Նեապոլում 69 մարդ Է կալանավորվել մաֆիական գործունեության մեղադրանքով
МЕЖДУНАРОДНОЕ Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հատուկ ստորաբաժանումները մարտի 15-ի լուսաբացին Նեապոլում իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ընդգրկուն գործողություն, որի ընթացքում կալանավորվել Է 69 մարդ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ ու ձեռնարկատերեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Իտալիայի իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ գործողությունն ուղղված Էր «Կազալեզի» հզոր կլանի դեմ, որը գործում Է տեղական հանցավոր կազմակերպության՝ կամոռայի շրջանակներում: Կալանավորվածներին առաջադրվել են կոռուպցիայի, պետական կապալների բաշխման հայտամրցույթներ անցկացնելիս պաշտոնեական դիրքի չարաշահման, մաֆիական գործունեության մասնակցության մեղադրանքներ:
Կալանավորվածների անուններն առայժմ չեն նշում, սակայն լրագրողներին հայտնի Է դարձել, որ նրանց թվում են տեղական վարչակազմի ներկայացուցիչներ, պետական ծառայողներ, գործարարներ, ինժեներներ եւ նույնիսկ համալսարանի պրոֆեսորներ Հարավային Իտալիայի Կամպանիայի մարզից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



